Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խո...

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ  ավարտվել է Մակունցի պաշտոնավարումն ԱՄՆ-ում որպես դեսպան: Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Նոր դեսպան է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը: