Լիբանանում փեյջերների պայթյունների զոհերի թիվ...

Լիբանանում փեյջերների պայթյունների զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ երկու երեխա են դարձել անձնական կապի սարքերի պայթյունի զոհ։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասել է, որ լիբանանցի վիրաբույժները 24 ժամից պակաս ժամանակում կատարել են ավելի քան 460 վիրահատություն։ «Մոբիլիզացվել են բուժհաստատությունների բոլոր ռեսուրսները»,- ասել է նա։ «Սակայն ևս 300-ից ավելի հիվանդներ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են»:

Աբյադը հերքել է ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունները, թե զոհերի թիվը հասել է 4 հազարի, «2,8 հազար մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ընդգծել է նա։