Ջորջ Մարտինն իր «Գահերի խաղը» գրքում գրել է. «Շատերին մոռացել են։ Շատերն արժանի են մոռացության։ Բայց հերոսներին կհիշեն միշտ։ Արժանիներին։ Լավագույններին և վատագույններին։ Եվ մի քանիսին, որոնք երկուսից էլ էին»։
Ուզենք, թե չուզենք, ցանկացած երկրի պատմություն հենց հերոսների պատմություն է։ Հանում ես հերոսներին, դառնում է անդեմ շարադրանք։ Այդ պատճառով մեր հանրային օրակարգի ամենամեծ վտանգը անխնա վերաբերմունքն է վերջին 30 տարիների մեր հերոսների նկատմամբ։ Նրանց նկատմամբ, կարծես, չհայտարարված «վհուկների որս» է, նման գրառում է կատարել Facebook-յան իր էջում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Դրա վառ օրինակներից է բրիտանական BBC-ի հոդվածը Մարտի 1-ի մասին։ Եթե կա դրանից տպավորություն, ապա այն մեկն է. Արցախի ականավոր զինվորական, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի թիրախավորումը և հիպոթետիկ կապը նրա ու զոհերի միջև։ Հոդվածն իր բովանդակությամբ վաղը մոռացված անցյալ կդառնա, բայց վերք կթողնի մեկ բան. հոդվածը թիրախավորում էր մեր հերոսին։ Սամվել Կարապետյանը հերոս է:
Սքոթ Ֆիցժերալդն ասում էր` ցույց տվեք հերոսին, և ես կգրեմ նրա մասին ողբերգություն։ Ես չգիտեմ, դա մեր հավաքական ողբերգությունն է, թե առանձին վերցրած, օրինակ, գեներալ Մանվելի, ով այսօր ամբաստանյալի աթոռին է։ Նա, Մոնթեն և շատերը միասին ազատագրեցին Արցախը։ Ցավոք Մոնթեն զոհվեց, զոհվեց ու մնաց հերոս։ Մանվելը կա ու իր իրական մեղքերը քավելու հնարավորության փոխարեն անազատության մեջ է «տուշոնկա» կոչվող խեղկատակությամբ:
Ապրիլյան հաղթանակը կերտած տղերքը հերոսներ են: Բոլորը: Թե՛ Արցախյան հերոսամարտում, թե՛ ապրիլյան պատերազմում ընկած տղերքը հավերժ կմնան հերոս, մինչդեռ ողջերն այսօր ամբաստանյալ են կամ պոտենցիալ ամբաստանյալ:

Անխոս հերոսներ են Վազգեն Մանուկյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Պարգև Սրբազանը, ովքեր պատերազմում և հետպատերազմյան շրջանում պատմություն են կերտել:
Հերոսներ են Արկադի Տեր-Թադևոսյանը, Արշավիր Ղարամյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Սամվել Բաբայանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը, Արթուր Աղաբեկյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սասուն Միքայելյանը, Ժորա Գասպարյանը, մյուսները` չնայած երեկ կամ այսօր կամ վաղը գործած կամ հնարավոր գործելիք նրանց սխալներին։
Չի կարելի ու չպետք է ապրել` «անցյալ չկա, կա միայն ներկա» թեզով։ Անցյալը կա, որում կան և՛ հաղթանակներ, և՛ սխալներ, բայց պետք է գնալ դեպի ապագա։ Հերոսներին պետք է ճանաչել, գնահատել ու հարկ եղած դեպքում պատասխանատվության կանչել սխալների համար։ Բայց չհեղինակազրկել ու չոչնչացնել։ Չզրկել երկիրն իր հիմքից։ Մեր հենման կետը, մեր ճակատագիր կերտողները հերոսներն են։ Նրանց հետ գուցե դժվար է, բայց առանց նրանց անհնար է։
Հերոսները նաև ողջերի մեջ են։ Պիտի համարձակություն ունենանք տեսնելու այն, ինչ հետո պատմությունն է արձանագրելու։ Իսկ թշնամինե՞ր՝ որքա՜ն ուզենք։ Միայն, թե սահմանից այն կողմ։ Հայաստանում մենք չպետք է թշնամի ունենանք: Ու չենք ունենալու:
Ոչ ոք անիմաստ չի ընկել մարտում և ոչ ոք անիմաստ չի ապրում այսօր: Ատելության վրա հնարավոր չէ սխրանքներ ու հեղափոխական փոփոխություններ կատարելու ունակ հասարակություն ունենալ։ Լավ ու անվտանգ ապրելու իրավունքը կարելի է վաստակել միայն համերաշխության մթնոլորտում: Եվ դա հնարավոր է»,- գրել է նա: