Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատա...

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատությունն անընդունելի է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խաղաղապահներն ամեն ինչ անում են «տեղում» իրավիճակը կարգավորելու և Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար։

«Հրապարակային հարձակումները գործին չեն օգնում։ Ինչ-որ մեկը կարող է պատասխանատու կերպով ասել. առանց խաղաղապահների ավելի լա՞վ կլիներ: Պատասխանն ակնհայտ է», - հայտարարել Է Զախարովան։