Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը կարգադրել է լրացուցիչ հազար զինվորի ուղարկել լեհ-բելառուսական սահմանը պարեկելու համար: Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է լեհական Wnp.pl հարթակը՝ հղում անելով Լեհաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվությանը։
«Լեհ-բելառուսական սահմանին տիրող դինամիկ իրավիճակի առնչությամբ և Սահմանապահ ծառայության հրամանատարի` սահմանի պաշտպանության գործում մասնակցությունն ուժեղացնելու խնդրանքով, ազգային պաշտպանության նախարարը կարգադրել է կատարել խնդրանքը և լրացուցիչ զինվորների ուղարկել, որոնք նշանակված են լեհ-բելառուսական սահմանը պարեկելու և «Անվտանգ Պոդլյասիե» գործողությանը մասնակցելու համար», - մեջբերում է հարթակը Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։
Ավելի վաղ Լեհաստանի սահմանային ծառայության գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Տոմաշ Պրահան դիմել էր ազգային պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով ևս հազար զինվորի տեղափոխել լեհ-բելառուսական սահման։ Ներկայում սահմանային պահպանության գործունեությունը սահմանի տվյալ հատվածում պաշտպանում է շուրջ 2 հազար լեհ զինծառայող։