Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստան...

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է հետախուզական ծառայությունները համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը։

«Ձերբակալվածները 48-ից 62 տարեկան լեհեր են։ Նրանք մեղադրվում են հետախուզական գործունեության մեջ՝ Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման բացահայտման, ինչպես նաև քարոզչական և ապատեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման մեջ», - գրել է Սիեմոնյակը։

Նա հայտնել է, որ դատարանը բոլոր կասկածյալների համար խափանման միջոց է նշանակել երեք ամսյա կալանքը։