Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակության անդամներին։ Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոկում։
Պատվիրակության անդամները եղել են Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։
«Ուրախ ենք հյուրընկալել Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվիրակությանը։ Այցելուները միացան Երասխում և Պարույր Սևակում իրականացվող պարեկությանը՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության՝ տեղում ծավալվող գործունեության մասին ավելին իմանալու համար։
Շնորհակալություն Լեհաստանին շարունակական աջակցության համար»,- ասված է գրառման մեջ։



