Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների սրահում։
Հիշեցնենք, որ Վ.Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով Ռուսաստանի Նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրով։
Պետական մրցանակը շնորհվել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։