Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կողմերը կքննարկեն երկկողմ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկ զբոսաշրջությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, սիրիական և արցախյան կարգավորումը։