Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Բրազիլիա, հայտնում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքը։
Նշվում է, որ Բրազիլիան դարձել է առաջին երկիրը, որն այցելել է Սերգեյ Լավրովը ապրիլի 17-21-ը նախատեսված լատինամերիկյան շրջագայության շրջանակներում։
Սպասվում է, որ ռուս նախարարին կընդունի Բրազիլիայի բարձրագույն ղեկավարությունը, իսկ այցի ընթացքում նա կհանդիպի նաև իր բրազիլացի գործընկեր Մաուրո Վիեյրայի հետ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Բրազիլիայի արտգործնախարարները հանդիպել են անցած ամիս՝ Նյու Դելիում G20-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:



