Լավրովը աջակցություն է հայտնել Վենեսուելայի կ...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վենեսուելա կատարած այցի ընթացքում աջակցություն է հայտնել Նիկոլաս Մադուրոյի կառավարության ջանքերին՝ ներքաղաքական իրավիճակը կայունացնելու համար, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Այցի շրջանակներում, որն անցել է ավանդական բարեկամական մթնոլորտում, ՌԴ ԱԳՆ ղեկավարին ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ծավալուն բանակցություններ է վարել գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի և արտգործնախարար Իվան Գիլի հետ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Կողմերը վճռականորեն դատապարտել են միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման պրակտիկան՝ որպես ինքնիշխան պետությունների վրա ճնշման գործիք և միջազգային իրավիճակի ապակայունացման գործոն։