Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվ...

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ալյասկա է ժամանել «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերով, գրում է «Իզվեստիա»-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Դիվանագետը դուրս է եկել մեքենայից և մտել Անքորիջի հյուրանոց: Լրագրողները Լավրովին հարցրել են, թե արդյոք նա նախկինում եղել է Ալյասկայում։ ՌԴ ԱԳ նախարարը դրական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ այսօր Ալյասկայի Անքրիջ քաղաքում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան երեկոյան։