Եվրամիության իշխանությունները հաստատ կխաբեն Երևանին Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիություն ձգտումների մասին, ապա կարող են խաբել և հաստատ, կարծում եմ, կխաբեն Եվրամիության իշխանությունները։ Ես չեմ տեսնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ արդեն բազմաթիվ տասնամյակներ հերթի մեջ է կանգնած Թուրքիան, օրինակ, Սերբիան»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։



