Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով «Hyundai Kona»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվակում՝ ծառերի մեջ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարեկները սպասում են բժշկական եզրակացությանը, ինչից հետո կորոշեն կազմված փաստաթղթերը ուղարկե՞ն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։



