ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Գրոնոն այն պատվիրակության կազմում էր, որն այցելել էր Գանձասար։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել էր որպես աղվանական, Գանձասարի Մատենադարանում ցույց էր տվել գրքերի դատարկ էջեր, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:



