Սաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի բեռնումը Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստում՝ հութիների հարձակման հետևանքով։
Reuters-ի տվյալներով՝ ժամանակավորապես դադարեցվել է նաև East-West նավթամուղի աշխատանքը։ Խողովակաշարով հնարավոր է օրական մոտ 4 միլիոն բարել նավթ տեղափոխել դեպի Կարմիր ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։
Վնասվածքների վերականգնման ժամկետների վերաբերյալ տարբեր գնահատականներ կան՝ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ։
Սեպտեմբերի 16-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը կազմել է մոտ 107.82 դոլար, WTI-ն՝ 104.86 դոլար մեկ բարելի դիմաց։



