Հայաստանը շրջանցող Կարս–Դիլուջու երկաթուղին ն...

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային նախագծի իրականացումը նախատեսվում է ավարտել 2029 թվականի վերջին։

Բաքվում ելույթի ժամանակ Ֆիդանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև Նախիջևանի միջոցով տրանսպորտային կապերի զարգացումը և անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Նրա խոսքով՝ Կարս–Դիլուջու երկաթուղու ավարտից հետո Ադրբեջանից մեկնող գնացքը կկարողանա անընդհատ երկաթուղային կապով հասնել Թուրքիա։

Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը կապված լինի ոչ թե հակամարտությունների, այլ խաղաղության, տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի և տնտեսական զարգացման հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։