Լարվածության նոր ալիքի դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է մեծացնել ռազմական ներկայությունը Կոսովոյում, հայտարարել է դաշինքի խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Լուկա Պիպերնին, հաղորդում Reuters-ը։
«Մենք զգոն ենք եւ պատրաստ ենք գործել, եթե լարվածությունը աճի, բայց մենք կարող ենք նաեւ օգտագործել պահեստային ուժերը կարճ ժամանակում»,-հավելել է նա։
Սերբաբնակ հյուսիսային Կոսովոյում Կոսովոյի պետհամարանիշների ներմուծման փորձերը բախումների են հանգեցրել ոստիկանության եւ տեղի սերբերի միջեւ, որոնք ճանապարհներ են փակել:



