Լարսով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևե...

Օգոստոսի 7-9-ն արգելվելու է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղով բեռնատար  տրանսպորտային միջոցների երթևեկությունը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:

Ըստ աղբյուրի, նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին`  ժամը 09:00-ից մինչև 18:00-ն,  արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: