Լա Գալերեա բուտիկի, Lorena Antoniazzi բրենդի...

Լա Գալերեա բուտիկը, Lorena Antoniazzi բրենդը և Թումո Ստուդիաները մասնակցել են իտալական Lorena Antoniazzi բրենդի նոր՝ No Season Collection-ի ներկայացմանը։ Նոյեմբերի12-ին կայացած այս միջոցառման գաղափարն է եղել միավորվել վերամշակված, կայուն և գիտակցված նորաձևության շուրջ։

Միջոցառման ընթացքում նաև պանելային քննարկում եղավ , որի խոսնակներն էին Lorena Antoniazzi բրենդի համահիմնադիր Անդրեա Միրաբասսին, La Galleria բուտիկի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Զառա Բադալյանը, Թումո ստուդիաների դիզայնի և զարգացման ղեկավար Քրիստոֆըր Գարակէօզեանը, Նրաձևության և հագուստի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանը և Circullartex-ի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը։

Նախապես անցկացված մրցույթի արդյունքներով ընտրված տեքստիլի ու դիզայնի մասնագետները մեկնելու են Պերուջիա, որտեղ կայցելեն Lorena Antoniazzi-ի արտադրամաս և տեղում կծանոթանան կայուն արտադրության գործընթացին։ Վերադառնալով Հայաստան՝ Թումո Ստուդիաներում վարպետության դասեր կտան, և արդյունքում ստեղծվելու են կայուն պրոդուկտներ, որոնք վաճառվելու են ինչպես Թումո Ստուդիաներում, այնպես էլ Լա Գալերեա բուտիկում։ Վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է Թումո Ստուդիաներին՝ կրթական ծրագրերին աջակցության նպատակով։

Թումո Ստուդիաներում նաև ցուցադրվեցին Zgest, Ruzanne, Sonya Avagyan, Tangyan, The Muse, Recycled Denim by FDC բրենդերից կայուն հավաքածուներ: