ԿԸՀ-ն երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկել և որոշել է «Հայաքվե», «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամ և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» դիտորդական առաքելություններին չզրկել դիտորդության իրավունքից։ Այս մասին հայտնել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նշենք, որ «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով ԿԸՀ-ն քննարկել է դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու հարցը։



