ԿԸՀ–ն քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդեւանյանը։
«ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցին համաձայնություն տալու հանգամանքը բավարարել է: Սա չի նշանակում անձեռնամխելիությունից ընդհանրապես զրկում, վերաբերում է մեղադրանք առաջադրելուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն կրկին պետք է համաձայնություն տա։ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավոր է, այլ հարց է, որ նա լիազորությունները չի ստանձնել, ինչպես մեզնից յուրաքանչյուրը»,–նշեց փաստաբանը։
Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Նարեկ Կարապետյանի ատգամավորի կարգավիճակը և լիազորությունների ստանձնման հարցը կքննարկվի ԿԸՀ 15։30–ի դռնփակ նիստի ժամանակ։



