ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները նոյեմբերի 21-ին մասնակցել են Ֆոլկե Բերնադոտիի ակադեմիայի (FBA) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) համատեղ նախաձեռնած` «Արհեստական բանականությունը և ընտրությունները» թեմայով աշխատաժողովին։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են մի շարք իրավիճակներ, որոնք կարող են դրսևորվել ընտրությունների ժամանակահատվածում ապատեղեկատվության տարածումից մինչ մանիպուլյացիոն հրապարակումներ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով։
Նոյեմբերի 14-ին էլ ԿԸՀ ներկայացուցիչների համար կրկին վերոնշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպվել է աշխատաժողով՝ բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննության (OSINT) օգտագործման վերաբերյալ։ Այն իրականացվել է ֆիննական «Ստուգի՛ր առաջինը» (Check First) ընկերության ներկայացուցիչների կողմից։



