ԿԸՀ-ն պատրաստվում է ընտրություններին, բայց ռե...

Կան տեխնիկական կարիքներ, որոնք  առաջիկայում լուծվելու են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս փուլում աջակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմելու է 3 միլիոն դոլարին համարժեք: Հիմնական շեշտը դրված է տեխնիկայի վերազինման վրա: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա նշել է, որ սարքերի ամբողջ խմբաքանակը 4,500 է, որոնցից ԱԺ ընտրությունների ժամանակ օգտագործվում են 4,000-ը:

«Համապետական ընտրությունների ժամանակ 500-ը ռեզերվն է: Եկող տարի լինելու է 9 տարի, ինչ այդ սարքերն օգտագործվում են, և դրանցից 450-ը խնդիրներ ունեն: Մեր ամբողջ խմբաքանակը բավարարում է գալիք ընտրություններին, բայց եթե հաշվենք մեր ռեզերվը՝ ոչ»,-նշել է նա: 

Հովակիմյանը հավելել է, որ ընտրություններին բոլոր ընտրատարածքներում ունենում են որոշակի խմբաքանակով սարքեր, որ անհրաժեշտության դեպքում փոխվի խնդիր առաջացրած սարքը: