ԿԸՀ-ն հայտարարեց վերահաշվարկի կարգը Վաղարշապա...

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայնում է․ «Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակից հարգելի՛ քաղաքական ուժեր, Վերահաշվարկ իրականացնելու դիմումների համար Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներն են նոյեմբերի 17՝ 12։00-ից մինչ 18։00, և նոյեմբերի 19՝ 09։00-ից մինչ 11։00։

Վերահաշվարկ իրականացնելու դիմումները պետք է ներկայացվեն Վաղարշապատ համայնքի ընտրությունները իրականացրած թիվ 14 ԸԸՀ։

Հիշեցնում ենք, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, թիվ 14 ԸԸՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ, պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն»։