Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կիրառելու է մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ:
Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Այս ընտրություններին մոնիթորինգի և վերահսկողության մի շարք գործիքներ ենք կիրառելու: Քարոզարշավի և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության և ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն միջազգային գործընկերների հետ համագործակցության մոնիթորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ համացանցում տեղի ունեցող քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել, մոնիթորինգի ենթարկել»,-ասաց Հովակիմյանը:
2026-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 2-12-ն ընկած միջակայքում:



