Կուբայի իշխանությունները հայտարարել են 17 մարդու ձերբակալության մասին, որոնք կապված են հանցավոր ցանցի հետ, որը, ենթադրաբար, մարդկանց է հավաքագրել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հետաքննությունների արդյունքում առայժմ ձերբակալվել է 17 մարդ, այդ թվում՝ նման գործողությունների կազմակերպիչը», - ասել է Կուբայի ներքին գործերի նախարարության գնդապետ Սեսար Ռոդրիգեսը։
Նրանց սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում, ցմահ բանտարկություն կամ մահապատիժ՝ կախված հանցագործության տեսակի ծանրությունից, որը ներառում է մարդկանց թրաֆիքինգ, վարձկանություն և թշնամական գործողություններ այլ պետության հանդեպ։



