Կրեմլը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր բանակցու...

Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների նախադրյալները ներկայումս բացակայում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ներկայում չենք տեսնում բանակցային ինչ-որ հեռանկար և առաջվա պես արձանագրում ենք նման բանակցությունների համար նախադրյալների բացակայությունը»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե այժմ Կրեմլում տեսնո՞ւմ են նման բանակցությունների հնարավորությունը, և արդյո՞ք դրանք անհրաժեշտ են համարում:

Կիրակի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցերի վրա: Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ է արել արագ անցում կատարել Ուկրաինայում երկխոսությանը։ Իր հերթին Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այժմ պատրաստ չէ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, որը «վերջնագրեր է ներկայացնում»:

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ «դրա համար այժմ ոչ մի նախադրյալ չկա»: