Կրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստ...

Կրեմլը շարունակում է պատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, իսկ թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում կհայտարարվի, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ համարի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մինչդեռ ռուսական Gulagu. net կայքը, վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աղբյուրին, գրել է, որ Պուտինը Ստամբուլ չի մեկնի: Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Պատվիրակության կազմում կլինի նաև ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Ուշակովը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կմեկնի Ստամբուլ և ակնկալում է, որ Պուտինը նույնպես կգա: