Կրեմլում Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հեռանկարների վերաբերյալ քննարկումներ չկան, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ կարող խոսել պաշտպանության նախարարության անունից, Կրեմլում այդ թեմայով քննարկումներ չկան», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում քննարկվում է մասնակի մոբիլիզացիայի երկրորդ ալիքը։
Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաք սկսելու մասին։ Հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պետության ղեկավարին զեկուցել է 300 հազար մարդու մոբիլիզացման սահմանված առաջադրանքն ավարտված լինելու մասին և հայտարարել մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին։