ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերափոխման կարիք ունի, որպեսզի այդ մարմնի արդյունավետությունն առավելագույնս բարձրացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՄԱԿ-ի ԱԽ-ն իսկապես վերափոխման կարիք ունի, որպեսզի առավելագույնս բարձրացվի նրա՝ այդ չափազանց կարեւոր միջազգային մարմնի արդյունավետությունը։ Դրա համար անհրաժեշտ է, իհարկե, բոլոր մասնակիցների կոնսենսուսը»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմի ընդլայնման առաջարկ անելու ծրագրերը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Telegraph-ին հայտնել է, որ Բայդենը ՄԱԿ-ի ԳԱ 78-րդ նստաշրջանում իր ելույթում կհաստատի համաշխարհային կազմակերպության ԱԽ-ն ընդլայնելու Վաշինգտոնի ցանկությունը: