Մայիսի 31-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում նավթավերամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուի գրոհին։ Դա տեղի է ունեցել Իլի նավթավերամշակման գործարանի տարածքում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ՌԴ Կրաասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։
Դրոնն ընկնելու ժամանակ պայթել է, հրդեհ չի առաջացել։ Առաջին անօդաչուն ընկել է Աֆիպյան ՆՎԳ-ի վրա, դրանից հետո գործարանում հրդեհ է սկսվել։
Մոսկվայի ժամանակով 4:37-ին նահանգապետը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է։
Երկու օր առաջ անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել նույն Սևերսկի թաղամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի վրա։



