Կոտրել էին վճարային տերմինալը. Արարատի ոստիկա...

Նոյեմբերի 17-ին Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Սայաթ-Նովա և Արարատ գյուղերի բնակիչ երկու տղամարդ Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցում կոտրել են վճարային տերմինալը, գողացել գումարը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հեռացել Արարատ գյուղի ուղղությամբ։

Միջոցառումները շարունակվեցին Արարատի մարզի պարեկների հետ համատեղ:

Նույն օրը` ժամը 5.40-ին, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում 37 և 34 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և իրենց վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արարատի բաժին:

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 382 հազար դրամի մետաղադրամներ և թղթադրամներ։
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվեց, որ տղամարդիկ, նույն կազմով, հոկտեմբերի 28-ին կոտրել են նաև Արարատ քաղաքի

Խանջյան փողոցում գտնվող վճարային տերմինալը և գողացել գումար։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն