Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆ...
Կատարի Պետություն (Դոհա) կատարած աշխատանքային այցի շրջանակում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ֆրանսիական հակակոռուպցիոն գործակալության (AFA) ղեկավար Իզաբել Ժեգուզոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Կողմերն անդրադարձել են՝
  • վերջին տարիներին ՀՀ-ում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված բարեփոխումներին,
  • երկու երկրներում ազդարարման համակարգի ինստիտուտի առանձնահատկություններին, դրա ներդրման ու գործարկման մեխանիզմներին,
  • իրազեկման արշավների դերին, կոռուպցիայի դեմ պայքարում հանրային պատշաճ ընկալմանը,
  • Ֆրանսիայի կողմից իրականացվող իրազեկման արշավների առանձնահատկություններին։
Սրբուհի Գալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության կարևորությունը: