Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցները դիմում են վաչապետին.
«Արդեն 2 շաբաթ ավտոշուկայից ավտոերթ ենք իրականացնում դեպի ձեր նստավայրը, որպեսզի դուք ձեր ուժային մարմիններին հանձնարարություն տայիք կանխել այն բոլոր ապօրինությունները, որոնք կատարվում են մասնավորապես Բագրատաշենի մաքսակետում:
Մենք` ավտոներկրողներս, 6 ամիս ժամանակ ունենք ԵԱՏՄ տարածքում առևտուր իրականացնելու և մեքենաներ ներկրելու, բայց ԵԱՏՄ տարածքի քաղաքացիները անագամ մուտք չեն գործում ՀՀ տարածք, և չգիտես ինչպես` մեր սահմանում գրանցում են ձեռք բերում, այն էլ մեր քաղաքացիների բնակության հասցեների վրա: Մենք գնում ենք մեքենա գնենք, ասում են ուզում ես առ, ուզում ես` մի առ, հիմա ղազխը կամ ռուսը կգա` կծախենք:
Եթե ԱԱԾ-ն տեսնում է, որ բնակիչը անգամ մուտք չի գործել ՀՀ տարածք, չի՞ հարցնում` այս ինչպե՞ս եղավ, որ դու Լոռու մարզում գրանցում ձեռք բերեցիր: Մենք պահանջում ենք որ ղեկավարությունը` նախարաների մակարդակով, ԱԱԾ-ն ոչ թե գնան «փռեն պոլին», մարդկանց ձերբակալեն, այլ գործընթաց սկսեն կարգավորեն: Կոռուպցիա անունով մեկը ման է գալիս Բագրատաշենում, գնացեք կարգավորեք»,- ասում է ավտոներկրողներից մեկը:



