Կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. ՆԳՆ-ից հերքում...

ՆԳՆ-ից հերքել են տարածված տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող կոկորդիլոսը հարձակվել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի վրա։

«Չգիտենք ինչի մասին է խոսքը, մենք ԱԻՆ տուժած աշխատակից չունենք։ Եթե քննչական գործողությունների արդյունքում է եղել, միգուցե Քննչականից տեղեկանանք»,–ասացին ՆԳՆ–ից։

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշել է, որ կորորդիլոսը երեկ է տեխափոխվել և հարձակվելու դեպք չի գրանցվել։

Այսօր ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով, հուլիսի 8-ին, երբ քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետևից՝ նրանց ևս Կենդանաբական այգի տեղափոխելու համար, միջադեպ է տեղի ունեցել, կոկորդիլոսը հարձակվել է ԱԻՆ աշխատակցի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։