«Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն՝ անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկությանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ինքը դեռ 2016-ին էր հայտարարել՝ չի առաջադրվելու հաջորդ անգամ.«Դա իմ որոշումն է եղել դեռևս 2016 թվականից։ Կուսակցական շարքերը պետք է՝ առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու ու, քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին»։
Գարիկ Սարգսյանի խոսքով՝ Մասիսում Ընտանեկան մարզահամալիրի բացման համար տրամադրվել է մոտ 960 միլիոն դրամ.«Քանի որ բարերարը Մասիսից է, ունեն հնարավորություն, փորձում են իրենց համայնքի համար լավ բան անել, ինչը ողջունելի է ու մենք շահագրգիռ կողմ ենք»։
Անդրադառնալով կոկորդիլոսաբուծարանի թեմային՝ Գարիկ Սարգսյանն ասաց, թե կարծում է՝ այդ թեման արդեն իրեն սպառել է։
«Ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն, և ես կարծում եմ՝ այդ թեման իրեն սպառել է»,-ասաց նա։



