
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջացառումների ընթացքում ցուցադրված պարային ներկայացումներից մեկը բարկացրել էր հասարակական, քաղաքական շատ գործիչների։ Պարը, որի ժամանակ շրջազգեստով կիսամերկ տղամարդիկ էին պարում, ըստ քննադատաների նոր իշխանությունների քարոզած արժեքների արտացոլումն էր։ Ավելին քաղաքական որոշ շրջանակներ այքան հեռուն էին գնացել, որ հայտարարում էին, թե սա Ստամբուլյան կոնվենցիայի թաքնված քարոզչություն է եղել։
Կարճ ժամանակ անց, սակայն պարզվեց, որ պարզը նոր իշխանությունների հետ, որևէ կապ չունի։ Ավելին պարզվեց, որ «Զույգ Արեգակներ» կոչվող 2 գործողությամբ բալետային ներկայացումը 2015 թվականին բեմականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ (հղումը այստեղ)։ Ներկայացումը Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումների շարքում է եղել և ըստ հեղինակների ցույց էր տալու այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում և հանձնել համաշխարհային մշակույթին: