Մայիսի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 13 շենքի բակում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 71-ամյա Կարապետ Հ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: