Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք բողոքում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից: Փողոցը փակած գյուղացիների մեջ է նաև բողոքի ակցիաներից հայտնի դարձած 96-ամյա Լենա տատը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:



