Մենք դեռ պատրաստվում ենք կիրակի գնալ պատարագի և շարունակելու ենք կիրակի օերրը գնալ պատարագի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք միանշանակ դրական ենք գնահատում մեր եպիսկոպոսների արձագանքը, որովհետև, ըստ էության, հանրության և բոլորի մոտ անհասկացողության և անազնվության և սրբապղծության նստվածքը չի կարող վերանալ մինչև հստակ դրան արձագանք ու պատասխան չլինի: Եկեղեցու հիմքերը խարխլող նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցուն: Հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պիտի լինեն:
Եթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի, անկախ դրանից՝ ով է նա:
Հոգևոր կարիքները մարդու, հոգևոր նորոգումը շատ կարևոր պրոցես է և պատարագին մասնակցելը կարծում եմ բոլորիս վրա շատ դրական է ազդում:
Որևէ պառակտում չկա, հայ հասարակությունը միասնական է և հանրային արձագանքը դա հստակ ցույց է տալիս: Մեր եկեղեցին նորոգման կարիք ունի»,-ասել է նա:



