Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։

Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ այս քայլը կլինի «հաղթանակ», որը զգալի հեռանկարներ է բացում:

ըստ հրապարակման՝ ՆԱՏՕ-ին Կիպրոսի հաջող անդամակցության հեռանկարներն ուղղակիորեն կախված են Կիպրոսի հակամարտության լուծումից և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից։