Կիպրոսի խորհրդարանը կընդունի Լեռնային Ղարաբաղ...

Սպասվում է, որ Կիպրոսի խորհրդարանն այս շաբաթ միաձայն կընդունի սեպտեմբերի վերջից Ադրբեջանի կողմից ամեն օր ռմբակոծությունների  ենթարկվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցող բանաձեւ, փոխանցում է Financial Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ թեեւ Բաքուն գաղտնի է պահում իր զոհերի թիվը, Կովկասի անկայուն տարածաշրջանում անկախ դիտորդները Ադրբեջանում զոհերի թիվը գնահատում են նվազագույնը 3 անգամ ավելի՝ ռազմական տեխնիկայի մեծ կորուստներով, ներառյալ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը, ինչը սրում է Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները։

«Համերաշխություն»-ից պատգամավոր Միխալիս Գեորգալասը ուրբաթ հայտարարել էր, որ խորհրդարանի լիագումար նիստը միաձայն կքվեարկի համերաշխության եւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին բանաձեւին օգտին։