Կիպրոսի իշխանությունների որոշումը զայրացրել է...

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանություններին զայրացրել է Կիպրոսի (հունական մասի) ղեկավարության որոշումը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կիպրոսի իշխանությունները թույլատրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) ներկայացուցչություն բացել Կիպրոսում, այն դեպքում, երբ PYD-ն Թուրքիայում և Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում համարվում է ահաբեկչական կառույց:

Թեմայի շուրջ խոսել է ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն: Վերջինս կոշտ քննադատություններ է հնչեցրել հունական կողմի որոշման առնչությամբ:

Նա, սպառնացել է Կիպրոսի (հունական) ղեկավարությանը, ասելով.

«Թող իրենք մտածեն իրենց գլխի գալիքի մասին»: