Կիևի վրա Բայրաքթար է ոչնչացվել

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Կիևի երկնքում խոցել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կորցրել է կառավարումը․ հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։ 

«Կիևի մարզում պլանային թռիչքի ժամանակ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը կորցրել է կառավարումը, և քանի որ մայրաքաղաքի երկնքում ԱԹՍ-ի անվերահսկելի մնալը կարող էր հանգեցնել անցանկալի հետևանքների, որոշվել է թիրախը ոչնչացնել», - ասված է հայտարարության մեջ։