Խոստացել են ավտոբուս տրամադրել, բայց խոստումը...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը փոխանցել է Մոնթե Մելքոնյան փողոցի նորակառույց շենքերի մոտ 100 բնակչի պահանջը՝ նոր բերված ավտոբուսներից այդ հատվածում երթուղու գիծ և կանգառ տրամադրել։

Նույն խնդիրը կա նաև Նուբարաշեն 2-րդ փողոցի դեպքում, երբ երեխաները ոտքով են մոտ 2 կմ գնում մանկապարտեզ։