Խոշոր վթար՝ Սյունիքում. իրանական բեռնատար է կ...

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: