Խոշոր վթար՝ Արագածոտնում․ «Subaru»-ն մի քանի...

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Subaru» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել ու շպրտել, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։  

Օպերատիվ են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։