Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունը։