Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան տուժածնե...

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:Ինչեպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ մեկը՝ Չարենացավանի, մեկն էլ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պետ Վարտումյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարրի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյան գլխավորությամբ:

Պարեկների ասյքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի վայրում  մինչ պարեկների ժամանումը մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին մայրուղում ու ստեղծել արհեստական խցանում. պարեկների ժամանելուց հետո երթևեկությունը կարգավորվեց:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով պարեկների ու քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարկի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկ Նարեկ Ոսկանյանն ու կրտսեր պարեկ Դերենիկ Գրիգորյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը հաշվառված է «Նոր տուն» ընկերության հաշվեկշռում, քարշակի միջոցով պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, և անվադողերի ոչ ձմեռային լինելը: Մի մասն էլ հակառակն էր պնդում, թե ճանապարհը եղել է անցանելի, անվադողերն էլ՝ ձմեռային են եղել: